ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քառյակի՝ խմբագրված և արդեն արտաքին հարցերը ևս ներառող 12-կետանոց հայտարարությունը կներկայացվի վաղը

Քառյակի՝ խմբագրված և արդեն արտաքին հարցերը ևս ներառող 12-կետանոց հայտարարությունը կներկայացվի վաղը
09.06.2014 | 19:44

«Վաղը՝ 13:30-ին, ԱԺ-ում չորս քաղաքական ուժերը միասին մամուլի ասուլիս կհրավիրեն, և քառյակի` 12 կետից բաղկացած հայտարարությունը կներկայացվի և կպատասխանենք ձեր հարցերին»՝ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ոչիշխանական ուժերի՝ քառյակի փակ նիստից հետո ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Հայտարարությունում, որը կհրապարակենք վաղը, կան քաղաքական և տնտեսական շեշտադրումներ»,- ասել է նա։ Հարցին, թե իշխանություններին անակնա՞լ է սպասում, պատգամավորը պատասխանել է. «Չգիտեմ՝ մեր իշխանություններին անակնկալ կարելի՞ է մատուցել, թե՞ ոչ»։
Ռուբեն Հակոբյանը ճշտել է, որ կետերը հիմնականում վերաբերում են ներքին խնդիրներին, խմբագրումներից հետո ավելացրել են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերում են Արցախի հիմնախնդրին։

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ